Հ Ա Ր Գ Ե Լ Ի Օ Գ Տ Վ Ո Ղ
Խորհուրդ ենք տալիս Թեստ.am կայք մտնել www.test.am ճանապարհով:
Այն աշակերտները, ովքեր չեն ցանկանում ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ընտրեն քննության "Ավարտական" տարբերակը:
Այն աշակերտները (դիմորդները), ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ընտրեն քննության "Միասնական" տարբերակը (այս տարբերակում թեստը լուծելով կստանաք նաև Ձեր գնահատականը "Ավարտական" մասից):
Նրանք ովքեր ցանկանում են լուծել ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ թեստ, պետք է ընտրեն համապատասխան բաժինը:
1. Ձեր ինտերնետ հասանելիության խափանումը չի հանդիսանում Թեստ.am կայքի ծրագրային սխալ, և դրա համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2. Դուք կարող էք նախապես գնել մուտքի ծածկագիրը, իսկ ծառայությունից օգտվել (թեստի լուծում, ծրագրերի, pdf, word նյութերի ներբեռնում) երբ ցանկանաք:
3. Եթե թեստի լուծման ժամանակ խափանվում է Ձեր ինտերնետ հասանելիությունը, կամ անսպասելիորեն անջատվում է Ձեր համակարգիչը և նմանատիպ այլ տեխնիկական խնդիրների պատճառով ընդհատվում է թեստի լուծումը կամ կայքի ծառայություններից օգտվելու ընթացքը, ապա անհրաժեշտ է նորից այցելել www.test.am կայք, ընտրել նույն բաժինը, մուտքագրել արդեն ստացած միևնույն գաղտնագիրը և ծրագիրը Ձեզ ավտոմատ կարգով կտեղափոխի այն առաջադրանքին, որտեղ այն ընդհատվել է:
4. Վերոնշյալ առավելությունը գործում է նաև այլ ծառայությունների համար:
5. Եթե Դուք ինչ-ինչ պատճառներով ցանկանում եք ընդհատել աշխատանքը Թեստ.am կայքում և հետո շարունակել, ապա անհրաժեշտ է միայն պահպանել գաղտնագիրը: Այդ գաղտնագրով Դուք կարող եք Թեստ.am կայքում շարունակել Ձեր գործողությունները ցանկացած ժամանակ:
6. Եթե թեստի լուծման ժամանակ տեղի են ունենում խափանումներ և Դուք չեք կատարում մեր վերոհիշյալ հրահանգները, ապա Թեստեր.am կայքը դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ թեստը, կամ կայքում կատարվող անավարտ գործառույթները չեն վերականգնվում:
7. Թեստը լուծելու ժամանակ որևէ հարցի պատասխանը չիմանալու դեպքում անցեք հաջորդ հարցին` սեղմելով "Բաց թողնել հարցը" կոճակը, որը Ձեզ հնարավորություն կտա տվյալ հարցին անդրադառնալ ցանկացած ժամանակ:
8. Եթե որևէ հարցի պատասխանը չգիտեք, ապա ընտրեք Ձեր կարծիքով հավանական տարբերակը, այլապես թեստը չի ավարտվի:
9. Ձեր գնահատականը և գիտելիքների ամբողջական վերլուծությունը ստանալու համար անհրաժեշտ է թեստի լուծումը հասցնել ավարտին:
10. Եթե առաջադրանքներում հայտնաբերել էք տեխնիկական կամ մասնագիտական սխալ, լրացրեք համապատասխան վանդակը:
Թեստերը բեռնելու ծրագիրն աշխատեցնելու համար անհրաժեշտ է`
1. Ներբեռնել ծրագիրը Ձեր համակարգչի մեջ (որպեսզի ծրագիրը հեշտ գտնեք, խնդրում ենք այն ներբեռնել Desktop-ի վրա),
2. Ներբեռնած ծրագիրն աշխատեցնելու համար անհրաժեշտ է երկու անգամ սեղմել մկնիկի ձաղ կոճակը, կամ պարզապես նշել այն և սեղմել Enter,
3. ԹԵՍՏԸ ԲԵԼՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ:
Յուրաքանչյուր մեկ վճարման դիմաց դուք ստանում էք մեկ թեստ (անկախ արժեքից և վճարման տարբերակից):