test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Մեր մասին

Թեստ.am կայքը գործում է 2009 թ. ապրիլի 21-ից:

Համակարգչային թեստավորումը գիտելիքների գնահատման ու վերլուծության ժամանակակից ամենաօբյեկտիվ միջոցն է: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին և դիմորդներին նախապատրաստվել ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային. պետական ավարտական և միասնական քննություններին, ինչպես նաև անընդհատ կրկնել ձեռք բերած գիտելիքները, տեսնել սեփական բացթողումներն ու թերացումները:Միայն մեր կայքում աշակերտը (դիմորդը) ստուգում է գիտելիքները նույն այն տարբերակով, ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնում պետական ավարտական և միասնական քննության ժամանակ: Այսպիսով Դուք ստանում եք Ձեր գիտելիքի օբյեկտիվ գնահատականն առանց ստուգողի սուբյեկտիվ մասնակցության:

Թեստ.am-ը կարևոր ու արդյունավետ ծրագիր է կրկնուսույցների համար: Այն հնարավորություն է տալիս անընդհատ ուսումնասիրել աշակերտի (դիմորդի) գիտելիքների առաջընթացը, տեսնել բացթողումները և հաշվի առնելով վերլուծությունների արդյունքները կազմակերպել հետագա ուսուցումը:

Թեստ.am-ը կարևոր և արդյունավետ ծրագիր է ծնողի համար: Համակարգչային թեստավորման օգնությամբ ծնողն անընդհատ տեղեկություն է ստանում երեխայի գիտելիքի, դրանց աճման, նվազման, ուսուցչի, կրկնուսույցի լավ կամ վատ աշխատանքի վերաբերյալ:

Թեստ.am կայքում համակարգչային թեստավորումն իրականացվում է երկու տարբերակներով`

1. online

2. ծրագրի բեռնավորման միջոցով (այս տարբերակը հասանելի է բոլոր օգտվողների համար և գործում է առանց ինտերնետ հասանելիության):

Թեստ.am կայքն իրականացնում է սովորողների գիտելիքների համակարգչային թեստավորում` համաձայն Գնահատման և թեստավորման կենտոնի կողմից հաստատված չափորոշիչների և սկզբունքների: Տրամադրված բոլոր թեստերն ամբողջությամբ համապատասխանում են ԳԹԿ-ի կողմից հաստատված առարկայական ուղեցույցների սահմանած թեստերի կառուցվածքին:

Թեստ.am կայքում տեղադրված թեստերը կազմված են ԳԹԿ մասնագետների և համագործակցող մասնագետների կողմից: Կայքի բազան անընդհատ թարմացվում և ավելացվում է:

Թեստ.am կայքում առկա է նաև ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ թեստ:


Թեստ.am կայքում կարող եք գտնել նաև ԳԹԿ-ի կողմից հրատարակված ուղեցույցերը, թեստերի ժողովածուները, անհատական թեստեր, բուհերի անցողիկ գնահատականները, միջին բալերի սանդղակները, վերլուծականներ և այլն:

Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքը երաշխավորված է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումը, տարածումը արգելվում և հետապնդվում է օրենքով:

Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: