test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Մեր նորությունները

04.06.2011
Անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի ընդունելության քննությունը...

Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի ընդունելության քննությունը: Քննության ընթացքին այս անգամ եւս հետեւում էին` ներսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցները, իսկ դրսում` ծնողներ` մոնիտորների առջեւ անհանգիստ անցուդարձ անելով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԳԹԿ ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, Երեւանի քննակենտրոնում քննությանը ներկայացել է 185 դիմորդից 168-ը, բացակայել է 17 դիմորդ: 

Այս տարի այս առարկայից հանրապետությունում քննություն է հանձնելու 609 դիմորդ: «Նախորդ երկու քննությունները հիմք են տալիս մտածելու, որ այսօրվա քննությունը նորմալ կընթանա: Այս տարի, իմ տեղեկություններով, մասնավոր բուհերի դիմորդ չկա», -նկատեց Գուրգեն Խաչատրյանը: 

Անդրադառնալով քննական թեստերի հնարավոր արտահոսքին` ԳԹԿ ղեկավարը վստահեցրեց, որ արվել է ամեն բան նման երեւույթը բացառելու համար: «Տպագրությունից առաջ դիմել եմ ոստիկանությանը հսկողությունն ուժեղացնելու համար: ԳԹԿ-ում ավելացվել էին տեսագրող սարքերը, սահմանափակվել էր նաեւ դեպի տպարան մուտքը», -նշեց Գուրգեն Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ այս տարի հանրապետությունում անցկացվող միասնական ընդունելության քննությունների առաջին փուլին մասնակցող դիմորդների թիվը 1 209 է: Նշենք, որ այս թիվն անհամեմատ քիչ է նախորդ տարվա դիմորդների թվից, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ չկան: Նախորդ տարի ընդունելության քննություններին մասնակցել է 17 656 դիմորդ: Այս տարի դիմածների մեծամասնությունը` 609-ը, քննություն է հանձնելու «Հայոց լեզու եւ հայ գրականություն», 544-ը` «Մաթեմատիկա», 365-ը` անգլերենից, 300-ը`»Հայոց պատմություն» եւ այլ առարկաներից: 

 ԱՐՄԵՆՊՐԵՍ

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: