test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Մեր նորությունները

14.06.2011
«Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը նվազագույն շեմից ցածր է

Արդեն հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական ընդունելության քննության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը 6.3 է' նվազագույն շեմից էլ ցածր: 17.5-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ դիմորդների' 0.5 տոկոսը: 13.5-17.25 միավոր հավաքել են մասնակիցներից 9-ը կամ 2.1 տոկոսը: 7.5-13.25 միավոր հավաքել է 131 մասնակից կամ 30.4 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 289 դիմորդներ կամ մասնակիցների 67.1 տոկոսը: Քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 544 դիմորդներ, սակայն քննությանը ներկայացել են 431-ը: Գնահատականների ցածր լինելու հանգամանքը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նրա խոսքով' նմանատիպ իրավիճակի պատճառը ոչ թե այն է, որ թեստերը բարդ են եղել, այլ' դիմորդների կրթական մակարդակը չափազանց ցածր է: «Նույնիսկ նրանք չեն կարողացել հաղթահարել բանաձեւային իմացություն պահանջող առաջադրանքները»,- նշեց Գ. Խաչատրյանը' հավելելով, որ դրա պատճառն այն է, որ հասարակության լայն շերտերում կա անտարբերություն մաթեմատիկական մասնագիտությունների նկատմամբ: «Չպետք է մոռանալ, որ այսօր շուկան է թելադրում իր պահանջները»,- նկատեց ԳԹԿ տնօրենը: 

Անդրադառնալով հարցին' հնարավո՞ր է արդյոք' այս տարի տվյալ առարկայի մասով լինի նվազագույն շեմի փոփոխություն' հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը նվազագույն շեմից էլ է ցածր' Գ. Խաչատրյանը բացառեց դրա հնարավորությունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: