Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց
1927 թվականին Ղարիբջանյան գյուղում հիմնվում է տարրական դպրոց:
60-ական թվականներին գյուղի 7-ամյա դպրոցը դառնում է 8-ամյա, իսկ 1986 թվականին` միջնակարգ:
1985 թ-ին գյուղում կառուցվում են դպրոցի և մանկապարտեզի երկհարկանի շենքերը:
1988 թ-ի երկրաշարժի ժամանակ դպրոցի շենքում դասերը շարունակել հնարավոր չէր, որոշակի ժամանակ դպրոցը գործում է տնակային պայմաններում: Այնուհետև 1989 թ-ին դպրոցը տեղափոխվում է մանկապատեզի երկհարկանի շենք, որտեղ էլ գործում է մինչև օրս:
Դպրոցի տնօրենն է Յայլոյայանը, դպրոցում սովորում է 105 աշակերտ:
Դպրոցի շատ շրջանավարտներ ուսումը շարունակում են Գյումրու և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի շրջանակներում 2008 թ. սեպտեմբերից դպրոցում գործում է նախակրթարան:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: