Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոց
Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1955 թ.: Առաջին տնօրենն եղել է Գևորգ Սաղաթելյանը:
1988 թ. դպրոցում սովորում էին մոտ 700 աշակերտ: Դասերն անցնում էին տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և առարկայական կաբինետներում, կահավորված խաղասենյակներում: Գործում էին մարզադահլիճը, գեղեցիկ հանդիսությունների դահլիճը:
Ավերիչ աղետը խլեց 218 աշակերտի և 13 ուսուցչի կյանք: Սակայն 1989 թ-ից դպրոցը գործում էր տնակային պայմաններում, իսկ 1993 թ. Քուվեյթի հայ համայնքը դպրոցին նվիրեց նոր շենք: 2005 թ-ին դպրոցը հիմնանորոգվեց, բարեկարգվեց բակը, իսկ 2007 թ-ին կառուցվեց նոր մարզադահլիճը:
Դպրոցը մոտ ապագայում կանցնի ներառական կրթության, նախատեսվում է ստեղծել համակարգչային կենտրոն, մատուցել տարբեր ծառայություններ: Մտահաղացումները և ծրագրերը շատ են, որոնք կիրագործվեն մոտ ապագայում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: