Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Սպիտակի թիվ 6 միջնակարգ դպրոց
Տնօրեն` Է. Թովմասյան
Հասցե` Պանրագործների փ.
Հեռախոս` 0255 2-43-19
Հիմնադրվել է 1997թ.: 2001 թ-ից տեղափոխվել է նորակառույց մասնաշենք և գործում է որպես թաղամասային դպրոց: Իրականացնում է տարրական, հիմնական և ընդհանուր միջնակարգ հանրակրթական ծրագրեր: 2007 թ-ին ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ և նյութեր: Կառուցվել է անհատական կաթսայատուն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից: ՀՍՆՀ-ի աջակցությամբ կառուցվել է դպրոցի մարզադահլիճը և ցանկապատը, ձեռք է բերվել աշակերտական գույք: Դպրոցի աշակերտները մասնակցել են մարզային, հանրապետական օլիմպիադաներին: 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Մաշակարյանը հայ գրականություն առարկայից արժանացել է գովասանագրի: 7-րդ դասարանի աշակերտուհի Շաքե Կարապետյանը միջազգային «Կենգուրու» մաթ. մրցույթում 2010թ. արժանացել է Լավագույն մրցանակի:
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: