Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոց (Ա. Բակունցի անվան)
Վանաձորի Ակ. Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը գործել է 1947 թվականից: Եղել է տարրական դպրոց, որը գործել է երեք սենյականոց փայտե տնակում: Տնօրենն է եղել Ջանվելյանը:
1959 թվականին տեղափոխվել է թաղամասի նորակառույց շենքը` որպես միջնակարգ դպրոց և այդ թվականից կոչվել է Ակսել Բակունցի անունով: Դպրոցի տնօրենն այժմ Լուսիկ Սարգսյանը է:
1972 թվականին կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը:
1988 թվականի երկրաշարժից հետո մինչև 2000 թվականը դպրոցն աշխատել է նախ վրանային պայմաններում, այնուհետև` տնակային:
2000 թվականին «Տեխնոսարք» գործարանի ադմինիստրատիվ շենքի մի մասը հարմարեցվել և հատկացվել է դպրոցին, որտեղ էլ մինչև այժմ գործում է:
Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է 3000-ից ավելի շրջանավարտներ: Դպրոցի շրջանավարտներից են. Արամ Քոչարյանը` Լոռու մարզպետ, Վազգեն Բադալյանը` Վանաձորի ՆԳ բաժնի պետ, Ռ. Ղոչիկյանը` դատախազ, Պ. Անտոնյանը` դատավոր, Լ. Մութաֆյանը` թատերագիտության դոկտոր, Ն. Գյուլզադյանը` Վանաձորի նոտար, Պարսամյան, Ամիրխանյան` գեղանկարիչներ, Հովհաննիսյան, Օհանյան` բժիշկներ, Ափինյան` լրագրող, Սուրեն Օհանյան` բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բաբկեն Սահրադյան` Եվրոպայի փոխչեմպիոն, Լեռնիկ Պապյան` Եվրոպայի փոխչեմպիոն, Արթուր Բաբայան` ՀՀ ծանրամարտի չեմպիոն:
Դպրոցի շրջանավարտներից շատերը մասնակցել են Արցախյան ազատամարտին: Նրանցից չորսը` Աշոտ Քալանթարյանը, Արտյոմ Բոջուկյանը, Հակոբ Բիդեջյանը, Արմեն Սահակյանը զոհվել են:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: