Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց
Դպրոցը հիմնադրվել է 1884 թ.:
1920 թ. դպրոցը դարձել է 7-ամյա, իսկ 1939 թ-ից` 10-ամյա: 1961 թ. Ալ. Թամանյանի նախագծով կառուցվեց այսօրվա մասնաշենքը, իսկ 1977 թ-ին` 2-րդ մասնաշենքը: 1936-2009 թթ-երի ընթացքում դպրոցի 21 շրջանավարտներ ստացել են գիտությունների դոկտոր պրոֆեսորների, 10-ը` դոցենտների և 10-ը` գիտություների թեկնածուների կոչումներ: Դպրոցի սաներից 2-ը արժանացել են գեներալ մայորի կոչման:
2000 թ-ից դպրոցը գտնվում է ԱՄՆ Գլենդել քաղաքի բնակիչներ, բարերարներ Վարազդատ և Վարանդ Մարգարյանների բարձր հովանավորության ներքո: Նրանց շնորհիվ դպրոցական շենքը ավելի արդիական տեսքի է բերվել, նորացվել է դպրոցի գույքը, հարստացվել է նյութատեխնիկական բազան, լուծվել է դպրոցի ջեռուցման հարցը, ամեն տարի դրամական պարգևներով խրախուսվում են դպրոցի լավագույն աշակերտները:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: