Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ձորագյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ դպրոցը հիմնվել է 1972 թ-ին:
2010 թ-ին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնում:
Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 2010 թվականին:
Դպրոցն իրավունք ունի իրականացնելու տարրական ընդհանուր (222 սահմանային տեղով) և հիմնական ընդհանուր (232 սահմանային տեղով) կրթական ծրագրերը: Դպրոցը տիպային շենք է, հզորությունը 960 աշակերտ/տեղ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 454: Դպրոցը որոշ առարկաների գծով զինված է ուսումնական սարքավորումներով, իսկ բոլոր առարկաների գծով ունի լավ վերանորոգված կաբինետներ: Դպրոցում կա 7 համակարգիչ` իրենց տպիչներով, որոնք բարեգործների նվիրատվություններ են:
Ներկայումս դպրոցն ամբողջությամբ վերանորոգված է, ունի սպորտդահլիճ, նիստերի դահլիճ, 10 սանհանգույցներ` մշտական հոսող ջրով, կանաչապատված ֆուտբոլի դաշտ, մեծ թենիսի և վոլեյբոլի դաշտեր, վազքուղիներ, բարեկարգված տարածք, որը պարսպապատված է: Դպրոցն ունի կենտրոնացված ջեռուցում:
Ձորագյուղի հիմնական դպրոցը ապահովված է որակյալ կադրերով, ինչի պարզ վկայությունն է այն հանգամանքը, որ դպրոցի շրջանավարտներից յուրաքանչյուր տարի մոտ 30-ը ընդունվում են տարբեր ուսումնական հաստատություններ, որից 20-ը`պետական բուհեր:
Դասվարներից բացի բոլոր առարկաների գծով աշխատում են միայն բարձրագույն կրթությամբ մասնագետ-ուսուցիչներ:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: