Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ճամբարակի թիվ 2 ավագ դպրոց
Դպրոցը ստեղծվել է 1840 թ.: Նկատի ունենալով, որ հիմադիրը համայնքի ռուս ազգաբնակչությունն է եղել, դպրոցը ռուսական էր, հետո բացվեցին հայկական դասարաններ: Հարևան գյուղերի դպրոցների բարձր դասարանցիները գալիս էին սովորելու հայկական բաժնում: Ստեղծվեց հայկական և ռուսական բաժիններ: Որպես միջնակարգ դպրոց առաջին շրջանավարտները տվել է 1941 թ.:
1974 թ. ավանում կառուցվեց նոր տիպային դպրոցական շենք: Մեզ բաժին ընկավ հին դպրոցը` հին մասնաշենքերով (1905 թ. և 1937 թ. կառուցված): Դպրոցը գործեց որպես ռուսական դպրոց, որտեղ սովորում էին տարբեր ազգության երեխաներ: Խորհրդային իշխանության տարիներին դպրոցը հասել է մեծ հաջողությունների, մասնակցել է համամիութենական մրցույթների, ցուցահանդեսների, որոնցից վերջինը եղել է 1991 թ. Մոսկվայում կազմակերպված «Գյուղական դպրոցը այսօր և վաղը» ցուցահանդեսը: 1988 թ. դպրոցի աշակերտությունը համալրվեց Բաքվից և Սումգայիթից տեղահանված աշակերտներով (որոնք եկել էին ռուսական դպրոցներից):
Հաջորդ դժբախտությունը պատերազմն էր: 1992 թ. Ճամբարակի ազգաբնակչությունը մասնակից և ականատեսը դարձավ պատերազմի արհարվիրքին: Դպրոցը ռմբակոծվում էր, իսկ դասերն ընթանում էին թաքստոցներում` մոմի լույսի տակ: Կար բնակչության արատագաղթ, որն էլ բերեց աշակերտների թվի նվազմանը: Տեղահանված Արծվաշենի աշակերտները տեղափոխվեցին մեր դպրոց:
Այժմ դպրոցը հայկական է: Դպրոցն ունի 3 մասնաշենք Դպրոցի շենքը ոչ տիպային են սակայան հագեցած են ժամանակակից տեխնիկայով` շնորհիվ Ծնող Խորհրդի և բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների: Աշխատում է 34 ուսուցիչ` բարձրագույն կրթությամբ: Դպրոցում սովորում է 361 աշակերտ: Նախորդ տարվա շրջանավարտների թիվը 37 է: Կառավարության որոշմամբ քաղաքի տիպային հյուրանոցի շենքը հատկացվեց դպրոցին:
Ճամբարակի տարածաշրջանում դպրոցը հանդիսանում է որպես «Դպրոց-կենտրոն», իսկ 2010 մայիսի 6-ի ՀՀ կառավարության թիվ 575-Ն որոշմամբ համաձայն դպրոցին տրվել է ավագ դպրոցի կարգավիճակ:
Այժմ դպրոցում սովորում են 2-րդ-ից 11-րդ դասարաններ:
Այժմ ավագ դպրոցի 10-րդ դասարաններում իրականացվում են հոսքային ուսուցման ծրագրերը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: