Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Հայրավանքի միջնակարգ դպրոց
1928 թ-ին իր հյուրընկալ դռները բացեց բոլոր աշակերտների, ուսուցիչների, այսօր արդեն իրենց զավակներին դպրոց բերող նախկին սաների հարազատ օջախը` Հայրավանքի դպրոցը: Դպրոցը սկզբում համարվում էր տարրական, 1934 թ-ից` 7-ամյա, 1955 թ-ից` 8-ամյա, 1969 թ-ին միջնակարգ և անցնում միահերթյա պարապմունքների, որը շարունակվում է մինչև այսօր: 1973 թ-ից պարապմունքները անց են կացվում տիպային շենքում, որին 2007 թ-ին միացավ նոր մասնաշենք:
Դպրոցում գործում է եռաստիճան կրթական ծրագրեր` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր: Դպրոցում անցկացվում են արդեն իսկ ավանդույթ դարձած մի շարք միջոցառումներ, մասնավորապես անկախության օր, առարկայական շաբաթ, ուսուցչի օր և այլն: Դպրոցի շրջանավարտների 60 տոկոս և ավելին առաջին տարում ընդունվում են ՀՀ տարբեր բուհեր:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: