Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Թիվ 138 հիմնական դպրոց (Վ. Սարոյանի անվան)
Տնօրեն` Լուիզա Հովհաննիսյան
Հասցե` Մարգարյան 2 նրբ., 30ա (քարտեզի վրա)
Հեռախոս` 010 34 48 00
Լուիզա Շիղայի Հովհաննիսյանը ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 19-ին Երևանում՝ ծառայողի ընտանիքում:
1970-1980 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 138 միջնակարգ դպրոցը:
1980-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկոսի, ֆիզիկայի ուսուցչի որակավորում:
1988 թ. անցել է մանկավարժական աշխատանքի: Աշխատել է Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
1994 թ. նշանակվել է նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն:
2003 թ. դպրոցի խորհրդի կողմից ընտրվել է Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջն. դպրոցի տնօրեն:
2008 թ. մասնակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպած «Վիլյամ Սարոյանի համաշխարհային գրականություն և ինքնություն» միջազգային գիտաժողովին /նվիրված Սարոյանի 100-ամյակին/, «Սարոյան-100» միջազգային թատերական փառատոնին:
2005 թ. արժանացել է «Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերված հաջողությունների համար» պատվոգրի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կթրության վարչության պետ Օնիկ Վաթյանի կողմից:
2006 թ. Լուիզա Հովհաննիսյանին շնորհվել է պատվոգիր «Ուսուցչի օրվա կապակցությամբ՝ Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար» Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից:
2009 թ. մասնակցել է ԿԳՆ-ի կողմից անցկացվող «Լավագույն տնօրեն» մրցույթին և հանրապետական փուլում պարգևատրվել պատվոգրով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Կրթության ոլորտում ունեցած ավանդի համար և Հայաստանի Հանրապետության ուսուցչի օրվա կապակցությամբ»:
2010 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրով Հայաստանի Հանպատետության կուսակցության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
2010 թ. նոյեմբերի 15-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և ակտիվ գործունեության համար:
Լուիզա Հովհաննիսյանը թիվ 6 ընտրապարածքային հանջնաժողովի անդամ է:
Ունի 2 դուստր:
Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: