Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Թիվ 55 միջնակարգ դպրոց (Ա. Չեխովի անվան)
1947 թ. փետրվարին Կրթության ազգային խորհուրդը որոշում կայացրեց թեթևցնել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը:
Նոր դպրոցը, 500 աշակերտի ընդհանուր թվով, ստացավ 55 համարը: Թիվ 55 դպրոցի տնօրեն նշանակվեց դպրոցի փոխտնօրեն Մարիա Միխայելի Շաուկովան: Նոր դպրոցին տրվեց ինքնուրույնություն, բայց չտրամադրվեց առանձին շենք: 4 երկար տարիներ երկու դպրոցները գործեցին 1 ընդհանուր շենքում: Մենք սովորում էինք նկուղային հարկում: Երկու դպրոցների համար էլ դժվար ժամանակաշրջան էր, սակայն թիվ 55 դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդեց դպրոցի համար նոր շենքի կառուցման որոշումը` Բաղրամյան 16 հասցեում:
2 դպրոցներն էլ անհամբեր սպասում էին նոր շենքի կառուցման ավարտին, հատկապես ուսուցչական անձնակազմը և թիվ 55 դպրոցի աշակերտները:
Նոր դպրոցի կառուցապատման երկարատև աշխատանքներն ավարտվեցին Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկում` Բաղրամյան պողոտայում: Շենքի նախագծի հեղինակն է Հակոբ Մարտիրոսյանը:
Մենք վերջապես ստացանք մեր դպրոցի առանձին շենքը, բայց դժբախտաբար նախատեսված միայն 600 աշակերտի համար: 1953 թվականին աշակերտների թիվը կրկնակի աճեց: Հենց այդ տարում դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտներին, որը նշվեց որպես մեծ տոնախմբություն, հատկապես, որ արդյունքը հրաշալի էր` 9 ոսկե և 22 արծաթե մեդալակիր:
1954 թվականից թիվ 55 դպրոցը նախատեսված է եղել աղջիկների համար, իսկ 1954-55 ուստարուց նաև տղաների համար:
Չեխովյան այն միտքը, որ մարդը պետք է աշխատի ինքն իր քրտինքով, ով էլ որ նա լինի, և դրանում է հանդիսանում կյանքի իմաստը և նրա կյանքի նպատակը, նրա երջանկությունը, դարձավ դպրոցի աշխատակազմի նշանաբանը:
1956 թ.-ին դպրոցի մուտքի մոտ դրվեց Ա. Պ. Չեխովի կիսանդրին: Հուշարձանը զարմացրեց բոլոր ներկաներին: Հեղինակ-քանակագործը Գրիգոր Ահարոնյանն էր:
Անցան տարիները: 1992 թվականից դպրոցը դարձավ հայկական: 1992-94 թվականները դպրոցի համար եղան ջախջախիչ: Դպրոցի տնօրեն նշանակվեց Երևանի ժողովրդական ինստիտուտի մաթեմատիկայի դասախոս Աշոտ Կակոսյանը: Նա պատկերացում չուներ դպրոցի փաստաթղթերի պահպանման կարևորության մասին (ուսուցիչների անձնական գործերը, դպրոցի 1947-92 թթ.-ների արխիվները, 1953-1992 թթ.-ների աշակերտների գնահատականների ատեստավորման մատյանները): Դպրոցին հասցվել էր նաև նյութական մեծ վնասներ:
1995 թ.-ից մինչ այսօր դպրոցը ղեկավարում է Գայանե Ժորայի Սարուխանյանը:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: