Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Գոգհովիտի միջնակարգ դպրոցը կազմավորվել է ութամյա դպրոցի բազայի վրա 1993 թվականին: Այդ տարիներին դպրոցը տվել է շուրջ 80 շրջանավարտ, որոնց կեսից ավելին ուսումը շարունակել են բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններում: Այդ տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է դպրոցի մանկավարժական հանրույթի որակական կազմը. 19 մանկավարժներից 15-ը ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:
Բոլոր մանկավարժները վերջին 5 տարիների ընթացքում անցել են վերապատրաստման դասընթացներ և դասապրոցեսը կազմակերպում են ավանդական և ժամանակակից համագործակցային մեթոդների զուգակցմամբ: Աշակերտակենտրոն ուսուցումը արմատավորվել է դպրոցում և արդյունքն ակնհայտ է:
Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: