Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Փանիկի գյուղի դպրոցը հիմնադրվել է 1859 թվականին: 1963 թ. սկսվել և 1966 թ. շահագործման է հանձնվել խորհրդային ժամանակաշրջանի պահանջներին բավարարող տիպային եռահարկ դպրոցական շենք` իր բոլոր օժանդակ կառույցներով, այդ թվում սպորտային և նիստերի դահլիճներ, տարրական դասարանների մասնաշենք: Նշված շինությունը շահագործվել է մինչև 1988 թ.` մինչև երկրաշարժը: Երկրաշարժի հետևանքով այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, քանի որ շենքում առկա էին առանձին մասերի փլվածքներ: Դպրոցը 1988 թ. մինչև 1998 թ. գործել է տնակային պայմաններում:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ձեռնամուխ եղավ ավարտին հասցնելու կիսակառույցը և վերջապես 1998 թ. այն շահագործման հանձնվեց:
Դպրոցում այժմ սովորում են 385 աշակերտներ: Դպրոցն ունի 17 դասարան:
Դպրոցում աշխատում է 41 ուսուցիչ:
Նախատեսվել է դպրոցի հիմնադրման 150-ամյա հոբելյանը տոնել 2012 թվականին: Դպրոցը մասնակցել է «Տեղակատվական և հաղորդակցման տեղնոլոգիաների» ծրագրին ու ձեռք է բերել 25 համակարգիչ, 4 լազերային տպիչ, 2 սկաներ և 1 պրոյեկտոր:
Այսօր դպրոցում գործում են տարբեր տեսակի խմբակներ` այդ թվում ֆուտբոլի, բասկետբոլի, համակարգչային դասընթացների, գոբելենի, պարի, երգի, կար ու ձևի, իտալերեն լեզվի և այլն: Դպրոցի մինչև 14 տարեկան պատանիների ֆուտբոլային թիմը մասնակցում է Հայաստանի պատանիների առաջնությանը:
Դպրոցի աշակերտները տարիներ շարունակ մեծ հաջողություններ են ունեցել և ունեն նաև առարկայական հանրապետական օլիմպիադաներին մասնակցելով:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: