Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի դպրոցը հիմնադրվել է 1857 թ-ին, որը տարրական դպրոցից դարձել է միջնակարգ:
Նոր դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1978 թ-ին: Բաղկացած է 7 մասնաշենքերից, քարաշեն է, երկհարկանի, կաբինետային համակարգով:
Դպրոցի հիմնադրման 100-ամյա հոբելյանը նշվել է 1957 թ-ին` մեծ շուքով:
Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցում իրենց կրթությունը շարունակել են նաև հարևան գյուղերի` Նորաշենի, Փոքր Մանթաշի և Արևշատի տարրական և 8-ամյա դպրոցների լավագույն շրջանավարտները:
Դպրոցում տարեկան 12-14 շրջանավարտներ ընդունվում են հանրապետության պետական բուհեր` վճարովի և անվճար հիմունքներով, բարձր պահելով դպրոցի անունը:
Դպրոցում աշխատում են 32 մանկավարժներ, որոնցից 28-ը ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն: Դպրոցը ապահովված է համապատասխան մանկավարժական կադրերով:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: