Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Արևշատ գյուղի դպրոցը հիմնադրվել է 1940-ական թվականներին: 1972 թվականից գործում է որպես միջնակարգ դպրոց: 1986 թվականին գյուղի հարավ-արևելյան մասում 2.5 հեկտար տարածքի վրա կառուցվել է տիպային երկհարկանի դպրոց:
Հետերկրաշարժան տարիներին դպրոցի շենքը ունեցել է հիմնավերանորոգման կարիք և այդ բաղձալի ճակատագրին արժանացավ 2010 թվականին, երբ «Լինսի» հիմանադրամի միջոցներով հիմնավերանորոգվեց և կահավորվեց: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր վերաբացումը: Արդեն 2-րդ ուսումնական տարին է ինչ դասերը անցկացվում են նորակառույց, ժամանակակից կահավորանքով և հարդարանքով շենքում: Ունի սպորտդահլիճ, նիստերի դահլիճ, ճաշարան, համակարգչային լսարան, քիմիայի և ֆիզիկայի լաբարատորիաներ, խաղահրապարակ: 2012 թվականին դպրոցում գործում է նաև նախակրթարան: 2012-2013 ուստարում դպրոցում սովորում են 241 աշակերտ, մանկավարժների թիվը 29 է, որից 26-ը ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: