Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Գյումրու Պ. Դուրյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց
ՀՀ կառավարության 2003 թ. թիվ 867 որոշման համաձայն Գյումրու թիվ 28 և թիվ 34 դպրոցների միաձուլման արդյունքում իրավահաջորդ է հանդիսացել Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցը:
Դպրոցի ընթացիկ կրթական ծրագրերը բխում են ՀՀ կրթության և գիտության կողմից հաստատված պետական չափորոշիչներով:
2003-2004 ուստարվանից դպրոցի կանոնադրության համապատասխան, աշակերտների նվազագույն գիտելիքներն ապահովելու նկատառումով, թույլ կամ հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար, ըստ կիսամյակային ժամանակացույցի, դասերից հետո 45 րոպե տևողությամբ կազմակերպվում են անվճար պարապմունքներ, որոնց արդյունքում ըստ ուստարիների դպրոցի առաջադիմությունը բարձր է եղել 90%-ից և շրջանավարտների 40-50%–ը ընդունվել են պետական բուհեր, իսկ 4 աշակերտ` Էջմիածնի ճեմարան:
Դպրոցն ունի համակարգչային դասասենյակ, ՆԶՊ–ի կահավորված դասասենյակ:
Պետք է նշենք նաև, որ դպրոցը չունի մարզադահլիճ, իսկ տեխնոլոգիայի դասասենյակը մասամբ կահավորվել է դպրոցի ուժերով:
Որպես կանոն, դպրոցում ըստ մասնախմբերի և դասարանների պարբերաբար լույս են ընծայվում պատի թերթեր, կան մի շարք ցուցափեղկեր` «Ճանաչում, դատապարտում, վերականգնում», «Մեր մրցանակակիրները» , «Հայրենիք, զինվոր», «Մեր առաջավորները», «Վերականգնված իմ Գյումրի»: 4-րդ ուսումնական տարին է, ինչ դպրոցում գործում է «Գիտունիկների» ակումբը, որի հաղթողները ստանում են «Գիտունիկ» ակումբի մեդալը և պարգևատրվում են թանկարժեք նվերներով, իսկ ակտիվ մասնակիցները` հուշանվերներով: Դպրոցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել առարկայական օլիմպիադաներին, ստացել ենք դիպլոմներ և գովասանագրեր մասնավորապես գերմաներեն լեզվից:
ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 11-ի №664–N որոշման համաձայն 2009-10 ուս. տարվանից դպրոցը համարվում է հիմնական դպրոց իր նոր կանոնադրությամբ: 2010 թ. նոյեմբերի 11-ին դպրցը անվանակոչվել է Խ. Դաշտենցի անունով:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: