test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Նոր Արթիկի միջնակարգ դպրոց

Տնօրեն` Արշալույս Հակոբյան
Հասցե` գ. Նոր Արթիկ (քարտեզի վրա)
Հեռախոս` 093 74-76-46
Նոր Արթիկի միջնակարգ դպրոց
Տնօրեն
Տնօրեն

Արշալույս Ռուբենի Հակոբյան

 

Ծնվել է 1954թ. մարտի 26-ին Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում:

 

Կրթությունը

 

1963թ. ընդունվել և սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1970թ. ընտանիքով տեղափոխվել և բնակվել է Փարաքար գյուղում: 1971թ. ավարտել է Փարաքարի միջնակարգ դպրոցը:

1973 - 1977թթ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը:

1999 - 2001թթ. սովորել է ՔԴԿ-ի կողմից կազմակերպված «Հ.ա.ե.» պատմության դասընթացներին, ստացել է կրոնի ուսուցչի որակավորում:

Մասնակցել է «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, ԾԻԳ-ի կողմից կաղմակերպված համակարգչային դասընթացներին:

2006թ. մասնակցել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագրի կողմից կազմակերպված «Կիրառական տնտեսագիտություն» և «Իրավունք» առարկաների վերապատրաստման դասընթացներին, ստացել այդ առարկաները դասավանդելու իրավունք:

2010թ. արժանացել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի շնորհակալագրի:

2011թ. մայիսի 17, 18-ին մասնակցել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննություններին`արժանացել հավաստագրի:

 

Աշխատանքային գործունեությունը

 

1971-73թթ. աշխատել է Երևանի Կենտրոնական վիճակագրական վարչությունում`որպես օպերատոր:

1977-78թթ. ուսումնական տարում աշխատել է Թալինի շրջանի Գյալթոյի 8-ամյա դպրոցում`որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

1978-81թթ. աշխատել է Թալինի շրջանի Նոր Արթիկ գյուղի միջնակարգ դպրոցում:

1981-83թթ. աշխատել է Էջմիածնի շրջանի Պտղունք գյուղի 8-ամյա դպրոցում`որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

1983թ. տեղափոխվել և նորից աշխատել է Թալինի շրջանի Նոր Արթիկ գյուղի միջնակարգ դպրոցում:

1989-91թթ. աշխատել է նույն դպրոցում` որպես ուսմասվար:

1991թ. մինչ օրս աշխատում է նույն դպրոցում`որպես տնօրեն:

2001թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից պատվոգրի` երկարամյա անբասիր աշխատանքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ:

2006թ. եղել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված «Նաիրի» ակումբի ղեկավարը, մասնակցել է ուսուցողական ճամբարի աշխատանքներին:

 

Ամուսնացած է: Ունի 3 երեխա:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: