Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Մայիսյանի միջնակարգ դպրոց
Այվազ Թարվերդյան
Ազգային զարթոնքի առաջին իսկ օրերից Այվազը պայքարի հորձանուտում էր, «Արծիվ-13» ջոկատի շտաբի պետն էր: Մարտերի ժամանակ անհետ կորել է: 2002 թ-ին ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Արիության մեդալով»:
Ռուդիկ Հարությունյան
1989 թ-ից Ռուդիկը արցախյան շարժման մեջ էր: Նա վերջին անգամ մարտի գնաց 1992թ. հունիսի 28-ի, լույս 29-ի գիշերը, նույն օրն էլ զոհվեց:
Աշոտ Հակոբյան
1994թ. կամավոր մեկնում է Արցախ: 1994թ. ապրիլի 20-ին Հորադիզի շրջակայքում ծավալված մարտերի ժամանակ Աշոտը զոհվել է: Նա 19 տարեկան էր:
Հայկ Կիրակոսյան
1988-94թթ. մեծ շարժման ակտիվիստներից էր: Զոհվեց 1994թ. հունվարի 10-ին, Մարտակերտի շրջանում:
Սարգիս Սարգսյան
1991թ. սկզբներից Սարգիսը մասնակցել է Արցախի ազատագրման համար մղված մարտերին: 1992թ. հունիսի 28-ի, լույս 29-ի գիշերը, Մարտակերտի շրջանում մարտերի ժամանակ անհետ կորել է:
Հովսեփ Հակոբյան
1988 թ-ից ղարաբաղյան շարժման ակտիվիստներից էր: 2002թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ծանրամարտի մարզիչ է, 1995 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչման:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: