Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ակնալճի Ա. Հարությունյանի անվ. միջնակարգ դպրոց
1953թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Էջմիածնի շրջանում գտնվող Այղր լճի հյուսիսում` կիսաանապատային հողերի վրա, հիմնվեց նոր խորհրդային տնտեսություն: 1956թ. Այղր լճի մոտակայքում գտնվող մի շինություն հատկացվեց դպրոցին, որը փոքր էր, և կրթությունը լիարժեք կազմակերպելը բարդ էր: 1957թ. Այղր-լիճ գյուղում արդեն երկհարկանի մի շենք հատկացվեց դպրոցին: 1965 թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց դպրոցական նոր եռահարկ շենքը: Դպրոցի տնօրենն էր Վ. Մկրտչյանը: 1966թ. դպրոցի տնօրեն դարձավ Լ. Ասատրյանը: 1973թ. սեպտեմբերի 1-ին դպրոցի տնօրեն աշխատեց Հ. Հովսեփյանը, 1978թ.` Ա. Ադամյանը: 1982թ. սեպտեմբերից Ակնալճի դպրոցի տնօրենն էր Է. Եղիազարյանը:
1987թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց դպրոցական նոր շենքը` ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Այնուհետև` մոտ 2 տարի տնօրեն աշխատեց Ար. Ղուկասյանը:
2002 թ-ից մինչև այսօր Ակնալճի Արա Հարությունյանի անվան դպրոցը տնօրինում է տիկին Սիլվա Թադևոսյանը:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: